Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 23-12-2024

Քաղաքացուն տեղյակ չեն պահել ու չարած խախտումի համար զրկել են վարորդական իրավունքից 

Oragir.News-ի ընթերցողներից Արայիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ պարեկային ծառայողության հետ կապված ունի որոշակի խնդիրներ։

«Նոյեմբերի 11-ին ինձ տուգանել են չգործած խախտման համար։ Կանգնեցրել են մեքենայի հետևի լույսերը չմիացնելու համար, հետո պատճառաբանել, որ երթևեկել եմ առանց թարթիչի։ Իրենք ունեն կամ տեսողական խնդիր կամ գիտելիքի պակաս։ Անուն ազգանունս մի քանի անգամ սխալ է տալիս։ Արձանագրում են ու փաստաթղթերս տալիս ինձ։ Գնում եմ Կապան, հաջորդ օրը վերադառնալիս ինձ կանգնեցնում են ու ասում, որ ես կասեցված եմ, բալերս վերջացել են»,- պատմում է մեզ ահազանգած քաղաքացին։

Քաղաքացին նշում է, որ հերիք չէ՝ տուգանել են չարված խախտումի համար, մի բան էլ կասեցնելուց հետո նրան չեն տեղեկացրել այդ մասին։ Արդյունքում՝ Արայիկ Մաթևոսյանը ստիպված՝ կասեցված լինելով, մեքենան շարունակել է վարել ու կանգնեցվել պարեկների կողմից։

Նա նաև մեզ տրամադրեց տեսագրություն, որում երևում է, որ նա խախտում չի գործել։

Քաղաքացին դիմել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, սակայն պատասխան դեռ չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի