Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:23 14-03-2026

«Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա»․ ՊՆ-ն 9 տարի անց չարած գործի համար 43 մլն է պահանջում

Պաշտպանության նախարարությունը շարունակում է «պեղել» տարբեր ընկերությունների հետ կնքված տարիների վաղեմություն ունեցող պայմանագրերը՝ պնդելով, որ վերջիններս չեն կատարում իրենց պարտավորությունները, այնուհետև՝ պահանջում, որ այդ ընկերությունները տույժեր և տուգանքներ վճարեն։

Oragir.News-ի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ ՊՆ-ն 2026 թվականի մարտին երկու գրություններով չեղարկել է «Պատնեշ» ՓԲԸ-ի և «Իսմա» ՍՊԸ-ի հետ դեռևս 2017 թվականին կնքված պայմանագրերը և վերջիններիցս միլիոնավոր դրամներ պահանջում։ Ըստ նախարարության՝ երկու ընկերություններն էլ պետք է իրականացնեին գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, սակայն պայմանագրերով նախատեսված աշխատանքները չեն կատարել, ինչպես նաև բազմիցս խախտել են կատարման ժամկետները։

ՊՆ-ի և «Պատնեշ» ՓԲԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2017թ. հուլիսի 14-ին՝ ՄԱՍՇՁԲ-13-24 ծածկագրով։ Պայմանագրի կնքումից մոտ 9 տարի անց ՊՆ-ն միակողմանիորեն մասնակի լուծել է այն՝ պահանջելով ընկերությունից վերադարձնել՝ 13 մլն 949.510 դրամ՝ տույժ, 85 495 դրամ՝ տուգանք (հաշվարկված է 25․01․2023-ը ներառյալ), 16 մլն 705.994 դրամ՝ չմարված պարտավորություն և 383.568 դրամ՝ պայմանագրի փուլերով կատարված աշխատանքների դիմաց վճարված գումար։ Ընդհանուր պահանջը կազմում է մոտ 31 միլիոն դրամ։



«Իսմա» ՍՊԸ-ի հետ, որին նույնպես ՊՆ-ն նմանատիպ պահանջ է ներկայացրել, պայմանագիրը կնքնվել է 2017թ. հունիսի 29-ին՝ ՄԱԱՇՁԲ-13-20 ծածկագրով պայմանագիր։ Վերջինս ևս պայմանագրի շրջանակներում պետք է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարեր, որոնք, ՊՆ-ի պնդմամբ, չի կատարել։

Պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով պայմանագրի 2.1.5 կետի «բ» ենթակետը՝ (կատարողը բազմիցս խախտել է սույն պայմանագրով սահմանված Աշխատանքի կատարման ժամկետները), ընթացիկ տարվա մարտի 11-ի դրությամբ միակողմանիորեն և ամբողջությամբ լուծարել է վերոնշյալ պայմանագիրը։ Գերատեսչությունը այս ընկերությունից էլ պահանջում է վերադարձնել՝ 2 մլն 641.500 դրամ՝ տույժ, 50.000 դրամ՝ տուգանք, 3 մլն դրամ՝ չմարված պարտավորություն և 6 մլն 949.000 դրամ՝ պայմանագրի փուլերով կատարված աշխատանքների դիմաց վճարված գումար։ Ընդհանուր պահանջը կազմում է մոտ 12.6 միլիոն դրամ։



Այսպիսով՝ ՊՆ-ն երկու ընկերություններից միասին պահանջվում է վերադարձնել ավելի քան 43 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ եթե այս պայմանագրերը կնքվել են 2017 թվականին՝ «նախկինների» օրոք, իսկ տույժ տուգանքները հաշվարկված են մինչև 2023-ի հունվարը, ապա ինչո՞ւ է Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միայն հիմա՝ ՔՊ-ի իշխանության 8-րդ տարում որոշել պայմանագրերը լուծարել և այս ընկերություններին դրամական պահանջներ ներկայացնել։ Ընթերցողի շրջանում գուցե հարց առաջանա՝ ՊՆ-ից 8 տարի՞ է պահանջվել հիշելու համար, որ այս ընկերություններն իրենց պատրավորությունները չեն կատարում, թե՞այս գործընթացն այլ՝ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։

Oragir.News-ը փորձեց այս հարցերն ուղղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին, սակայն վերջինս հերթական անգամ մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Եթե հրապարակումից հետո Թորոսյանը պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն հայտնի, ապա պատրաստ ենք լսել և հրապարկել այն։

Հակառակ դեպքում՝ եթե իսկապես այս ընկերությունները չեն կատարել իրենց պարտավորությունները, ապա շատ անհարմար բան է ստացվում․ Հայաստանի ՊՆ-ին ոչ միայն ռուսական կողմն է «գցում» ու գումարը վերցնելուց հետո չի մատակարարում պայմանագրով նախատեսված սպառազինությունը, այլև տեղական մանր ընկերությունները․․․

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան

Ձեզ գուցե հետաքրքրի