Ներքին 1 տարի առաջ - 10:58 30-11-2024

Տղամարդն ահազանգել է, որ ապահովագրական ընկերությունը 4 տարի անց պահանջում է հետ վերադարձնել փոխհատուցած գումարը. shamshyan.com

Նոյեմբերի 8-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Կիմ Կ․-ն և հայտնել, որ 2018 թվականին իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի ժամանակ ինքը ընդունել է իր մեղավորությունը և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը իր նկատմամբ որոշում է կայացրել, սակայն տարիներ անց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ փոխհատուցված 929.000 դրամ գումարը հետ գանձելու նպատակով՝ պատճառաբանելով, որ ինքը վթարի վերաբերյալ իրենց տեղյակ չի պահել, սակայն տեղյակ է պահել մյուս վարորդի հեռախոսով: Գրավոր դիմել են նշված ապահովագրական ընկերությանը՝ պահանջելով, որ տրամադրեն վթարի օրվա հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները՝ սակայն ապահովագրական ընկերությունը չի տրամադրել դրանք՝ փորձելով իրենից խաբեությամբ գումար հետ գանձել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից կատարվում են աշխատանքներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում