Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:18 22-12-2024

1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզի կենտրոնում «ճամփու դրեցին» Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան՝ զբոսաշրջության հարցերով կցորդ Յըլմազ Չոլպանին։ Լուսանկարում կանգնած եմ ճիշտ դեպքի վայրում՝ Եղյուսյան դաշտերի պողոտա 99 հասցեում։

Եթե 1991թ․ կամ գոնե 1998թ-ից հետո Հայաստանի ներսում հանրահռչակվեր Հայ Դատի հարցում Սփյուռքի մղած պայքարը, եթե «Շանզ Էլիզեն» թարգմանվեր՝ ըստ հայերենի վկայված ավանդության՝ «Եղյուսյան դաշտեր», և եթե փարիզյան այդ պողոտան լիներ նաև այս գործողության հերոս(ներ)ի գործը հիշատակելու վայր, ոչ թե միայն եվրոկալբասիստական «գմփարան», ապա ո՛չ 2018թ-ը կլիներ, ո՛չ 2020թ-ը, ո՛չ էլ առավել ևս 2023թ-ը։

Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության, և Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից