Ներքին 1 տարի առաջ - 21:36 20-12-2024

Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:

ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում: Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և ցանկանում է խթանել իր ներգրավվածությունը մայրցամաքում:

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ` մատնանշելով ԱՄ 2063-ի օրակարգի և կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում փոխգործակցության և ջանքերը համադրելու կարևորությունը, ինչպես նաև ուրվագծելով համագործակցության հնարավոր նոր ուղղություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան