Ներքին 1 տարի առաջ - 23:14 19-12-2024

Երևանում ոստիկանները հայտնաբերել են մոտ 9 կգ թմրամիջոց ու ատրճանակի փամփուշտներ․ shamshyan.com

Դեկտեմբերի 17-ին հերթական խոշոր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքն է արձանագրվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շենգավիթի ոստիկաններն իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «Ամանորին պարկերդ ու դույլերդ, որ լցված են թմրամիջոցով, մենք կդատարկենք» անունը։

Շենգավիթի ոստիկանները Արարատյան փողոցում ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 34-ամյա Թովմաս Մ․-ին։ տեղում պարզվում է, որ Շենգավիթի ոստիկանությունում ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Նրա բնակության վայրի անասնագոմում ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները հայտնաբերում են տարբեր տեսակի տարաներով (պլաստմասե, ապակե, մետաղյա) այդ թվում դույլերով չորացված, մանրացված, մշակված «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը կազմում է մոտ 9 կգ։ Հայտնաբերվում է նաև մոտ 38 հատ 9 մմ տրամաչափի «մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ