Ներքին 1 տարի առաջ - 11:38 18-12-2024

Արենիում «KamAZ»-ը բախվել է հողաթմբին, ապա ժայռաբեկորին. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաներում Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արման Մանգասարյանը իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբերին և ճամփեզրի ժայռին, ինչի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«KamAZ»-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որն ամբողջությամբ թափվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ