Ներքին 1 տարի առաջ - 11:09 15-12-2024

Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Աբովյան քաղաքում դանակահարություն կատարողներին, ինչի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը (վենդետան)։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել են։

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց, ժամը 18։00-ին ոստիկանության Կոտայք բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ 2 հոգի դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կոտայք բաժնի ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Գասպարյանը և 21-ամյա Իգոր Մուսայելյանը։ Տեղում ոստիկանները պարզում են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ռոսիայի փողոցում, որտեղ հայտնաբերվում է արնանման հետքեր։

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզում են դեպքի հանգամանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված վայրում Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Ավետիք Ծատրյանի, հիվանդանոց տեղափոխվածներ Իգոր Մուսայելյանի, Տիգրան Գասպարյանի, 23-ամյա Աշոտ Մանուչարյանի, 20-ամյա Արտուշ Մանկուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա․ Մանուկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս և պատճառել մարմնական վնասվածքներ, որի ժամանակ ընկել է և իր ձեռքում գտնվող դանակով պատահաբար հարվածել է ինքն իրեն և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։ Նա նույնպես տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Կոտայքի համայնքային ոստիկաններին հաջողվում է նաև տաք հետքերով հայտնաբերել Ա․ Մ․-երին, ովքեր տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ոմն Գոռի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու