Ներքին 1 տարի առաջ - 17:45 13-12-2024

2-րդ խմբի հաշմանդամին 8 ամսվա թոշակը չտվեցին. քաղաքացին դիմում է Փաշինյանին

«Պարոն վարչապետ, եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, հիվանդությունն էլ չբուժվող, դատարանի կողմից ճանաչված է որպես անգործունակ, գտնվում է խնամքի տակ, այս դեպքում ինչո՞ւ թոշակը ցմահ չեն տալիս»։ Այս հարցը վարչապետին ուղղել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արմինե Թաթոյանը։

Տիկնոջ խոսքով՝ նախորդ տարի բուժզննում, տարբեր փորձաքննություններ անցնելու պատճառով իր մտերիմը 8 ամսվա թոշակը չի ստացել, և որևէ մեկը դրա համար պատասխան չի տվել։

«Ամեն տարի նույն քաշքշուկները, նույն փորձաքննությունները, որի ընթացքում անցած տարի 8 ամսվա թոշակը չտվեցին, պատճառաբանեցին, որ փորձաքննության դիմելու համար նախատեսված 2 ամիսը բաց ենք թողել։ Իսկ ո՞նց իմանաս, թե ինչ ժամկետ գոյություն ունի, եթե իրենք չեն ասում։ Այդ ժամանակ հիվանդի անձնագիրը վավեր չէր, նորն էլ չէին տալիս, ծնողից էլ դիմում չէին ընդունում։ Ձեզ դիմելու փոձերն էլ արդյունք չտվեցին։ Իսկ նախկինում ծանոթների միջոցով ցմահ թոշակավորվածները հիմա էլ ազատ ցմահ ստանում են թոշակներ»,- գրել է նա։



Oragir.News-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայություն, որտեղից հետևյալ պատասխանը տվեցին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն՝ մեկից երկու տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում՝ մեկից հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը, իսկ 23-րդ կետի համաձայն՝ վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: Որոշմամբ հաստատված հավելվածի՝ - 24-րդ կետում սահմանված են այն առողջական խնդիրները, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, - 25-րդ կետում՝ սահմանված են այն առողջական խնդիրները, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, - 26-րդ կետում՝ սահմանված են այն առողջական խնդիրները, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ»,- նշել են նախարարությունից։

Ինչ վերաբերում է կենսաթոշակին, Սոցապնախարարությունից հայտնել են, որ հաշմանդամության կենսաթոշակի ստացումը փոխկապակցված է անձի հաշմանդամության ժամկետի հետ, և յուրաքանչյուր անգամ հաշմանդամության ժամկետը երկարացվելուց երկարաձգվում է նաև իր կենսաթոշակ ստանալու հնարավորությունը.

«3 ամսվա ընթացքում հաշմանդամության ժամկետը երկարաձգելու դեպքում կենսաթոշակը հետադարձությամբ տրվում է, եթե 3 ամիսը բաց է թողել, հետադարձությամբ չի տրվում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում «Գնդակահարության պատ» վերանգրով գրառում էր կատարել և օգտատերերին կոչ արել մեկնաբանությունների բաժնում գրել իրեն ուղղված իրենց մեղադրանքները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»