Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:47 09-04-2022

Բախում՝ Ֆրանսիայի հրապարակում․ մի խումբ քաղաքացիներ թույլ չտվեցին ԱԺԲ ներկայացուցիչներին մոտենալ Արցախի դրոշին

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում բախում տեղի ունեցավ «Ազգային ժողովրդավարական բևեռի», հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Վերջիններս Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշի սպիտակ հատվածը։

Դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը լրագողների հետ զրույցում ասաց․ «Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն, երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք, դրոշ պաշտպանողներին տեսեք, Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- ասաց նա։

Նշենք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր ծառայություն են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում