Ներքին 4 տարի առաջ - 14:33 02-09-2021

Եթե մեզ պատասխան չտվեցին, կառավարության դիմաց վրաններ ենք տեղադրելու ու մնանք էստեղ. քաշաթաղցի

Թող մեզ կամ մեր տները վերադարձնեն, կամ էլ պատասխան տան. եթե մեզ պատասխան չտվեցին, կառավարության դիմաց վրաններ ենք տեղադրելու ու մնանք էստեղ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության շենքի դիմաց ասաց քաշաթաղցիներից մեկը:

«Սեպտեմբերի 27-ին կլրանա մեկ տարին, բայց մենք դեռ ռեալ պատասխան չենք լսել կառավարությունից: Ամեն ամիս գալիս ենք, ասում են՝ մյուս ամիս, էն մյուս ամիս»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը՝ հավելելով, որ իրենց տեղեկացրել են՝ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է:

Նրանք պահանջում են հանդիպում կառավարության անդամներից մեկի հետ, որը կլսի իրենց խնդիրը և կկարողանա նրանց օգնել. «Պետք չէ մեկը գա, ով մեզ կճանապարհի, այլ ուզում ենք ռեալ պատասխան լսել»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ