Մամուլ 1 տարի առաջ - 08:35 13-12-2024

Պատժի փոխարեն պաշտոն․ Արսեն Թորոսյանը նոր պաշտոն կստանա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը բոլորովին վերջերս իշխանությունում իզգոյի կարգավիճակում էր, եւ նրա հետ անգամ ՔՊ-ի իր գործընկերները չէին շփվում, նա մի քանի սորոսական տիկնանց հետ էր ընկերություն անում, առաջին պլան է բարձրացել` Արեւմուտքից նկատվող վերջին ճնշումների արդյունքում: Մասնավորապես, այդ համատեքստում է պետք դիտարկել պետական ապարատում կատարվող վերջին նշանակումները․ Սրբուհի Գալյանի` արդարադատության նախարար, Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելը։

Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, քովիդի գործով գլխավոր դերակատար Թորոսյանը, ըստ էության, հասավ իր նպատակին, նա պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա՝ զբաղեցնելով ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իսկ ՔՊ-ում դիստանցիա են պահում նրանից՝ կարծելով, որ նա ուժեղ է ավելի շուտ իր դրսի հովանավորների շնորհիվ, քան թե Նիկոլ Փաշինյանի։






Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու