copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:39 12-12-2024

ՔՊ-ին քննադատած, հետո աղիողորմ ներողություն խնդրած փոխմարզպետը ևս հեռանում է

Շիրակի մարզպետի հետ կհեռանա նաև մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը

Դեռ երեկվանից մամուլում տարածվեց տեղեկություն, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարական է տալու։

Լուրը պաշտոնապես հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետի հետ կհեռանա նաև մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

Հիշեցնենք, որ Աննա Մարտիկյանին Մուշեղ Մուրադյանն է իր հետ բերել Շիրակի մարզպետի աշխատակազմ։

Աննա Մարտիկյանը մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ Հ1-ում աշխատել է որպես Շիրակի մարզի թղթակից, համատեղությամբ աշխատել է նաև Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնում։

Նշենք, որ Աննա Մարտիկյանը նախքան փոխմարզպետի պաշտոնն զբաղեցնելը բավականին սուր քննադատում էր իշխանությանը։



Հավելենք, որ Մուշեղ Մուրադյանի հետ հեռանում են նաև նրա կադրերը։ Oragir.News-ի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Շիրակի մարզպետի աշխատակազմի սպորտի վարչության պաշտոնում վերջերս նշանակված Գնունի Աղաբեկյանը։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:56 Եղբայրն էլ պատերազմում է զոհվել. հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին
09:48 17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ են հայտնաբերվում չինովնիկների երեխաների մոտ
15:37 Երևանի տրանսպորտային սակագները վերանայվել են․ Ավինյանը ներկայացրել է նոր փոփոխությունները
09:00 Թալանել են Փաշինյանի՝ պատգամավոր աներձագի տունը․ Հրապարակ
21:10 Կոշում բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը․ shamshyan.com
23:31 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են բեռնատարն ու Mercedes-ը. կան զոհեր ու վիրավորներ. shamshyan.com
23:09 Ալեն Սիմոնյանը թող իրեն ցածրացնի՝ ինչքան կարող է. ներքևում ահագին տեղ կա․ Վահե Մակարյան
09:12 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
12:40 Մոսկվայի հույսը Միկա Բադալյանն է և Լևոն Քոչարյանը․ ինչո՞ւ Ռուսաստանը դեռ չի պատժում Հայաստանին․ RTVI
23:38 Արցախի նախկին պաշտոնյաների փաստաբանները Բաքվում միջնորդել են խափանման միջոցը տնային կալանքով փոխել