ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել է Հակոբ Ասլանյանին՝ գրելով, թե պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված։
Սակայն հրապարակված նամակագրությունից պարզ է դառնում, որ հայտարարության տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է Մխիթար Հայրապետյանը, ինչը ակնհայտորեն ուղղորդում է պատգամավորին հավանաբար հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հակոբ Ասլանյանը հավանաբար սխալմամբ նամակը պատճենելու փոխարեն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սքրինշոթը։