Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:43 10-12-2024

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը

Այսօր կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Դրա ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասին և Մերձավոր Արևելքին վերաբերող մի շարք խնդիրներ»,- հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` նախագահները քննարկել են Բաշար Ասադի վարչակազմի անկումից հետո Սիրիայում ստեղծված իրավիճակը։ «Այդ առթիվ պետությունների ղեկավարները շնորհավորել են սիրիացի ժողովրդին։ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Թուրքիայի օժանդակությամբ իրավիճակը Սիրիայում կհաջողվի կայունացնել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված