Ներքին 1 տարի առաջ - 14:38 10-12-2024

Աղազարյանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր տվյալները հայտնվել երրորդ անձի մոտ

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի մոտ: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է պատգամավորը:

«Խնդրել եմ պաշտպանիս դիմել գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան․․․ Թող գործը սկսվի, կտեսնենք ինչպես է ընթանում, ինչ ընթացք կստանա»,- լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Աղազարյանը: