Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:05 09-12-2024

Ալիկանտեն տարածքով Երևանի չափ է․ փող կա, զբոսաշրջիկի պակաս չի զգում, բայց այ այսպիսի փոքր տոնածառ ունի

Արվեստագետ Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Տեսա Երևանի տոնածառի լույսերը վառելու արարողությունը: Շատ ուրախացա.... ի՜նչ կարգին հարուստ, անհոգ, ապահովված ու անվտանգ երկիր ունենք… Չէ, էս իսպանացիների պես...

Երեք տարի ապրում եմ այստեղ, տոնածառը չի փոխվում, նույնն է: Համեստ մի կոն, որը գիշերը լուսավորվում է:
Ալիկանտեի գլխավոր տեսարժան վայրը՝ Էսպլանադան, որը զբոսաշրջիկների ամենասիրած վայրն է, չի զարդարվում ոչ մի տոնական լույսով անգամ, որովհետև ըստ քաղաքային իշխանությունների լույսերն ու զարդարանքները կվնասեն այդ հատվածի արմավենիները:

Ալիկանտեն տարածքի առումով Երևանի չափ է, բնակչությունը՝ 350 հազար: Հրաշալի կլիմայի պատճառով քաղաքը կլոր տարի զբոսաշրջիկի պակաս չի զգում: Միայն հունիս ամսին մի միլիոն մարդ է հանգստացել այս քաղաքում: Գործարաններ ունի, տնտեսություն, ձիթայուղ, գինի, նարինջ ու էլի լիքը բաներ:

Ուզում եմ ասել, փող կա, բայց այ այսպիսի փոքր տոնածառ ունի, որի լույսերը վառելու արարողությունը տևեց 10 րոպե: Մի րոպե լռությամբ հարգեցին Վալենսիայում ջրհեղեղի 200 զոհերի հիշատակը, մեկը՝ առանց միկրոֆոնի, տեխնիկայի ու բեմի, երգեց «Ալելուիան» ու վառվեցին լույսերը: Այսքանը:

Բայց ճոխ տոնածառի փոխարեն այս քաղաքն ունի իդեալական տրանսպորտային համակարգ, որի տոմսային քաղաքականությունը ապշելու է: Երեխաները, երիտասարդները մինչև 27 տարեկան և թոշակառուները երթևեկում են անվճար: Մյուսների տոմսի 70%-ը պետությունն է հոգում: Կրթությունը անվճար է, թանգարանները՝ նույնպես, որովհետև Ալիկանտեի քաղաքային իշխանությունը կարծում է, որ կրթությունն ու մշակույթը հասանելի պիտի լինեն բոլորին: Բժշկությունը մասամբ անվճար է, բժշկի նշանակած դեղերի գումարի 50%-ը վճարում է պետությունը:

Իսպանացիների համար Նոր Տարին ոչինչ է, իրենք նշում են Սուրբ Ծնունդը միայն: Դեկտեմբերի 24-ին բոլորը վերադառնում են տուն, ընտանիքի հետ նշելու տոնը: 24-ին դրսում միայն զբոսաշրջիկներն են, սակայն բաց ռեստորան ու սրճարան գտնելն անհնար է: Ամենալավ գումար աշխատելու օրը իսպանացիները փակում են իրենց ռեստորանները ու գնում տուն՝ ընտանեկան ընթրիքի:

Իսպանացիներն ապրում են առանց պոնտերի, առանց իրար ինչ որ բան ցույց տալու, առանց ձևականությունների:

Ու տոնը նրանց մտածողության, կենսակերպի ու հոգու մեջ է, ոչ թե տոնածառի բարձրության, լույսերի, հրավառության ու մնացած թիթիզությունների»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող