Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:35 01-07-2025

Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթացեք, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Հարությունի Պապոյանն է

Ջանք ու եռանդ չի խնայել, որ ամեն տեղից ջնջի 2018 թվականի ապրիլի 23-ից առաջ իր քաղաքական գործունեության մասին տեղեկատվությունը:

Ճիշտ խոսելը, ոնց հասկանում ենք, Պապոյանի համար առանձնապես արժեք չէ, սիրում է տարբեր տեսակի թվեր կրակել: Վերջերս պրոգրես է ապրել ու սխալ թվերի փոխարեն սկսել է մանիպուլյացիաներ հրապարակել: Օրինակ, պետական պարտքի մեծ չափի մասին պնդումները «հերքում» է արտաքին պարտքի չափի թվերով (հույս ունենալով, որ մարդիկ չեն նկատի տարբերությունը):

Հայաստանում միջին աշխատավարձի մասին թվերն էլ (համաշխարհային կոնտեքստում) Պապոյանը հիմնավորում է մեթոդաբանություն չունեցող ու բազմաթիվ անգամներ սխալ տվյալներ հրապարակելու վրա բռնված ինչ-որ սերբական «Նումբեո» կայքի հղումով: Այնինչ, աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, համաշխարհային միջին ամսական աշխատավարձը գնահատվում էր շուրջ 1700 ԱՄՆ դոլար (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ): Ու թեև Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես դրա կեսն է, միևնույն է, նախարար Պապոյանը պնդում է, որ Հայաստանում այն համաշխարհային միջինից բարձր է:

Գևորգ Պապոյանին խորհուրդ եմ տալիս անցյալը ջնջելու վրա ծախսված ջանքերի մի մասն օգտագործել սուտ խոսելու ակնհայտ սովորությունը իր բնավորությունից հանելու ուղղությամբ... Հակառակ դեպքում կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ իր նման գործիչները չտարածվեն Հայաստանում»։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շարունակում է պնդել, որ Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։ «Փաստերի ստուգման հարթակն» ստուգել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արված հայտարարությունը և պարզել, որ նախարարի պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Հոդվածի հրապարակումից հետո նախարար Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում 2 անգամ անդրադարձել է հարթակի վերլուծությանը՝ վերահաստատելով իր պնդումը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին