Ներքին 1 տարի առաջ - 12:48 07-12-2024

Տղամարդը անդամալույծ է ձևանում և անվասայլակին նստած` գումար հավաքում

Հայաստանում՝ հատկապես Երևանում, գրեթե ամենուր կարող ես հանդիպել մուրացկանների, ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերի՝ երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ։

Նրանց մի մասը հաշմանդամության խնդիրներ ունեցող անձինք են, ինչը ացորդիներին ստիպում է անտարբեր չանցնել նրանց կողքով։

Oragir.News-ը օրերս քաղաքացիներից ահազանգ էր ստացել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարձով բնակվող մի երիտասարդ տղա ոտքին հատուկ պլաստմասներ է ամրացնում, տաքսիով հասնում Արաբկիր վարչական շրջան, ներկայանում որպես հաշմանդամություն ունեցող անձ ու գումար հավաքում անցորդներից։

«Ես երկար ժամանակ տաքսի եմ քշում, այդ տղային շատ եմ հանդիպել Կոմիտաս փողոցում, բայց չէի պատկերացնի, որ նման բան կաներ։ Մի օր էլ պատվեր եկավ, այս տղան եկավ նստեց մեքենաս, գնացինք այդ հասցե, շալվարի մի ոտքը բարձրացրեց, ու իջավ։ Շոկի մեջ էի, դա փաստորեն իրենց «մասնագիտությունն» է, այդպես մեծ գումարներ է աշխատում»,- ասաց մեր զրուցակիցը, ապա խոստացավ առաջիկայում լուսանկար կամ տեսանյութ տրամադրել։

Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ ասաց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մի տղամարդ, որը քայլելու հետ կապված որևէ խնդիր չունի, գրեթե ամեն օր բարձրանում է ավտոբուս իր հետ բարձրացնելով նաև անվասայլակ, ու երբ հասնում է կենտրոն, նստում է այդ անվաայլակի վրա և սկսում ակորդեոն նվագել, որ մարդիկ իրեն գումարով օգնեն։

«2 օր առաջ անցնում էի Սեբաստիա փողոցով, մեկ էլ տեսա, որ այս տղամարդը Մալաթիայի ոսկու շուկայի մոտ ավտոբուսի է սպասում, էլի անվասայլակով։ Սա պարզապես խայտառակություն է։ Ես, որ ամեն անգամ նման մարդկանց հանդիպելիս գումարով օգնել եմ, հիմա խուսափում եմ, քանի որ հետո ինձ խաբված եմ զգում»,- ասաց մեր զրուցակիը և լուսանկար տրամադրեց։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը