Ներքին 1 տարի առաջ - 16:17 06-12-2024

Հրդեհ՝ Ֆանարջյան փողոցի տներից մեկում. 1 հոգի հոսպիտալացվել է, 2 հրշեջ էլ՝ հոսանքահարվել. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում:

Հրդեհի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ տունը գազաֆիկացված չէ:

Ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը ընկերության ներկայացուցիչները:

Դեպքի վայրում բնակիչներն ասել էին, որ տունը հոսանքազրկված է, սակայն հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ հրշեջներից 2 հոգի հոսանքահարվել է: Բարեբախտաբար նրանք չեն տուժել, ու մինչ էլեկտրոցանցի աշխատակիցները կճշտեին, թե որտեղից է էլեկտրաէներգիա սնուցվում, պարզվել է, որ այն «լևի գիծ» է:

Հրշեջները այնուամենայնիվ վտանգելով իրենց կյանքը, կանխեցին կրակի տարածումն ու մարեցին այն:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: