Ուղիղ եթեր
Նժդեհին գցին ցեխը, հանող չեղավ    
copy image url

Նժդեհին գցին ցեխը, հանող չեղավ    

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 06-12-2024
Երբ ուզում են մարդուն ստորացնել, կպնում են նրա սրբություններին։ Նույնն է ժողովրդի պարագայում։ Ազատությունից զրկված ժողովրդի հերոսներին հրապարակավ ծաղրում են, նվաստացնում։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին մի ֆիլմում Գարեգին Նժդեհին ներկայացնում էին որպես բացասական կերպար։ Իսկ սովետահայ պաշտոնյան, մտավորականը չէին ասում, որ Նժդեհը հերոս է, քանի որ դրա համար զավթիչը նրանց կաքսորեր Սիբիր։

Ներկայում ՀՀ-ն անկախ է։ Սակայն հերոսների հանդեպ ՔՊ-ական իշխանության վերաբերմունքն այնպիսին է, կարծես՝ ՀՀ-ն զավթված է։ Օրինակ՝ Գարեգին Նժդեհի հանդեպ մոտավորապես նույն վերաբերմունքն է, ինչպիսին էր խորհրդային բռնազավթման տարիներին։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցած ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի հարցով զեկուցող Յունգ Քամ Ջոնը հայտարարել է, որ կոմիտեն տեղեկատվություն է ստացել՝ Հայաստանում այնպիսի անձանց հուշարձանների տեղադրման մասին, ինչպիսին Գարեգին Նժդեհն է, ով «համագործակցել է ֆաշիստական ռեժիմի հետ և հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»։ Նա հայկական պատվիրականության ղեկավար, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին խնդրել է պարզաբանել, թե ՀՀ-ում գործող դպրոցական ծրագրերն ինչպե՞ս են հաշվի առնում պատմության բոլոր ասպեկտները, նպաստում հանդուրժողական միջավայրի ստեղծմանը՝ առանց խտրականության: ՀՀ պաշտոնյան չի կարողացել համարժեք պատասխանել Նժդեհին վերագրվող մեղադրանքներին։ Ավելին՝ նշել է, որ Հայաստանը նույնպես զգացել է այս հարցի բարդությունը, ուստի այժմ վերանայում է իր դպրոցական ծրագրերը։

ՀՀ իշխանությունը թյուրիմացաբա՞ր է գործում ժողովրդի սիրելի հերոսի դեմ, թե՞ նրան ստիպում են վերջին պատերազմում Արցախը զավթած ու հայաթափած, ՀՀ ինքնիշխան տարածքի սահմանային որոշ հատվածներ ներխուժած ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները։

Ենթադրելի է, որ Հայաստանի հարցով զեկուցող Յունգ Քամ Ջոնը փորձել է ստուգել, թե ՀՀ պաշտոնյան համոզվա՞ծ է, որ ՀՀ-ն անկախ է։ Եթե ՀՀ պաշտոնյան իրեն պահեր անկախ Հայաստանի պաշտոնյային վայել, ապա լիարժեք կպաշտպաներ Նժդեհին։ Սակայն ՀՀ փոխարտգործնախարարը տպավորություն թողեց, թե ինքն անկախ Հայաստանի պաշտոնյա չէ։ Պատկերավոր ասած՝ սա յուրատեսակ թեստ էր։ Միջազգային հարթակում փորձեցին հասկանալ, թե ՀՀ պաշտոնյան ազգային գիտակցություն, ազգային ինքնասիրություն ունի՞։ Եվ պարզեցին՝ չունի։

Հիշեցնենք, որ 2016-ին Մոսկվան Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո նոտա հղեց ՀՀ, հրապարակավ բողոքեց, իսկ Հանրապետական կուսակցությանն էլ որակեց ռուսաֆոբ։ 44-օրյա պատերազմից առաջ Նժդեհի արձանի մասին հարց բարձրացրեց նաև Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ մի պանելային հանդիպման ժամանակ։ Այս հարձակումները հաշվի առնելով էլ, ենթադրելի է, որ Հայաստանի հարցով զեկուցող Յունգ Քամ Ջոնը Նժդեհին վերաբերող թեման բարձրացրել է Մոսկվայի կամ Բաքվի լոբինգի արդյունքում։ Կոստանյանն էլ չի պաշտպանել Նժդեհին հերոսացնելու ազգային իրավունքը, ենթադրաբար՝ կարծելով, թե այդպիսով կշահի ռուս-թուրք-ադրբեջանցի չբարեկամների բարյացկամությունը։

Ամեն դեպքում՝ ՀՀ պաշտոնյան պետք է պատրաստ լիներ այս հարցին, ունենար համոզիչ, փաստարկված, սպառիչ պատասխան, որը կցրեր միջազգային գործընկերոջ թյուրըմբռնումը։ Այնպես պիտի պատասխաներ, որ վերջինս զղջար, որ լավ չի ճանաչել Նժդեհին ու նրա մասին սահմանափակ կարծիք է հայտնել։

Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն 2010թ. հունվարի 20-ին Ստեփան Բանդերային ազգային հերոսի կոչում է շնորհել։ Վերջինս նույնպես նացիստների հետ գործակցելու դրվագներ ունի։ Մոսկվան պարբերաբար հիշեցնում է աշխարհին այդ մասին, իսկ Ուկրաինայի անկախության ջատագովներին համարում բանդերական։ Սակայն ժողովրդավարական աշխարհի ոչ մի պաշտոնյա չի համարձակվել այդ մասին հարց բարձրացնել ուկրաինացի պաշտոնյայի առաջ, ինչպես Հայաստանի հարցով զեկուցողն է արել Վահան Կոստանյանի ներկայությամբ։ Այդպիսի հարց ուկրաինացի պաշտոնյայի առաջ չեն դրել, քանի որ ուկրաինացին հիմնավոր, փաստարկված ու սպառիչ պատասխան ունի Բանդերայի վերաբերյալ ցանկացած հարցում, իսկ Ուկրաինայի վարած քաղաքականությունը փակում է ուկրաինացի պաշտոնյանի դիմաց նման հարց բարձրացնելու բարոյական իրավունքը։

Պարզ ասած՝ ոմանց կարծիքով՝ ՀՀ իշխանությունը հայ ժողովրդի սիրելի հերոսին, հայ ժողովրդի ազատության համար պայքարում հրաշքներ գործած քաղաքական գործչին, Սյունիքը անառիկ պահած զինվորական հանճարին, հայ ժողովրդի արժեքային դաստիարակության հայեցակարգ մշակած տաղանդավոր մտածողին պատշաճ չի ներկայացնում, քանի որ ազգային գիտակցությունից զուրկ է։ Իսկ հոռետեսները կասկածում են, որ ՔՊ-ական իշխանությունը գործում է չբարեկամների ցուցումով, սպասարկում նրանց հետաքրքրությունները, քողարկվելով խաղաղության ջատագովությամբ։ Որքան էլ ցավալի է՝ Նժդեհի վերաբերյալ ՀՀ քաղաքական դիրքորոշումը պարզ չէ ոչ միայն աշխարհի համար, այլև ՀՀ քաղաքացու։ Եվ շատ վատ կլինի, եթե Նժդեհը դուրս մղվի դպրոցական դասագրքից կամ ներկայացվի միայն Գերմանիայի հետ գործակցության կասկածելի դրվագը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում