Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:59 05-12-2024

Սպառողական գների ինդեքսը 2023-ի նոյեմբերի նկատմամբ աճել է 1,4 %-ով. Ստեփան Մնացականյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան մնացականյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց սպառողական գների ինդեքսի վիճակագրական տվյալները. «2024 թվականի նոյեմբերի սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.3 տոկոսով: Նոյեմբեր ամսվա աճը 2023-ի դեկտեմբերի նկատմամբ կազմել է 0,4 տոկոս, 2024-ի նոյեմբերը 2023-ի նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսը աճել է 1,4 տոկոսով, իսկ 2024-ի հունվար-նոյեմբերը 2023-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ աճը կազմել է 0,2 տոկոսով»:

Նշենք, որ 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.1% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.6-4.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.2%-ով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա