Մամուլ 1 տարի առաջ - 08:01 05-04-2025

Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. մարտը 2024թ.
մարտի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.5%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Իջևանում:
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5%-ով:

2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում:
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով:
2025թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի` 0.8%, հացի՝ 2.2%, ալյուրի՝ 4.0%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.1%, 0.6% գնաճ:
Շոկոլադի գինը 2025 թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով:

Իշխան ձկնատեսակի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 21.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 3.7%-ով:

Նման գնաճին զուգահեռ չեն դադարում հարկային նոր տոկոսների աճն ու տնտեսվարողների հարկային պարտավորությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում