Ավելին 4 տարի առաջ - 17:31 31-10-2021

«Նախաճաշի ինդեքսը» հասնում է վերջին 10 տարվա գագաթնակետին. FT

Ստանդարտ նախաճաշը թանկացել է՝ հասնելով վերջին 10 տարվա ամենաբարձր արժեքին: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Հրատարակությունը վերլուծել է սովորական առավոտյան սննդի պատրաստման համար նախատեսված ապրանքների արժեքը և որոշել այսպես կոչված «նախաճաշի ինդեքսը»։

«Նախաճաշի ինդեքսը» հաշվարկվում է սուրճի, կաթի, շաքարի, վարսակի, ցորենի և նարնջի հյութի արժեքներով: Նախաճաշի սննդամթերքի ֆյուչերսների գները 2019 թվականից ի վեր միջինը բարձրացել են 63%-ով, իսկ արժեքի աճն արագացել է 2021 թվականի ամռանը։ Այսպիսով, ցորենը թանկացել է 20%-ով, շաքարավազը՝ 26%-ով, սուրճը՝ 56%-ով»,- գրում է FT-ն։

Եղանակային վատ պայմանները, բերքի խափանումները և COVID-19 համաճարակի պատճառով մատակարարման շղթայի խախտումները նշվում են որպես հումքի գնի բարձրացման պատճառ։

Ինչպես նշում է թերթը, պարենային հսկաները, ինչպիսիք են Nestle-ն և Procter & Gamble-ը, արձագանքում են շուկաներում տիրող իրավիճակին՝ բարձրացնելով իրենց արտադրանքի գները և դրանով իսկ հումքի գների աճը տեղափոխելով գնորդների վրա։

Ըստ FT-ի հետ զրուցած վերլուծաբանների՝ հիմնական սննդամթերքի արժեքը կշարունակի աճել առնվազն 2022 թվականին:

Ավելի վաղ Rosstat-ը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնությունում բանջարեղենի և մսի գների բարձրացման մասին. որոշ շրջաններում աճը հասնում է 30%-ի: Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունն իր հերթին 2021 թվականի վերջի դրությամբ գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,4 տոկոս։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում