Ներքին 1 տարի առաջ - 19:41 02-12-2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի դեսպանին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բանգլադեշյան համագործակցության զարգացման, գործարար կապերի ամրապնդման, ներդրումային ծրագրերի իրականացման, փոխադարձ առևտրի ակտիվացման և ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորություններին։

Կողմերը կարևորել են հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ու առևտրաշրջանառության ծավալների աճը։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, դեղագործության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման շուկայի ընդլայնման, և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունը, տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և այս համատեքստում առանձնահատուկ ընդգծել տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։

Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Կողմերը պայմանավորվել են կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նախատեսված է տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման խթանման համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին