Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:36 01-12-2024

Դավիթ Սարգսյանը Դիլիջանում 972.2 քմ հողամասն օտարել է ընդամենը 6,6 մլն դրամով․ Ոսկան Սարգսյան

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․

«Նիկոլ Փաշինյանը խոսքերով պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ իսկական կոռուպցիան իր թիմակիցների , իշխանավորների մեջ է; Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, այժմ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Վերջինս իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառել է՝ «արու»։ Ինչպես տեղեկանում եմ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակը 5715․0քմ սպասարկման հողամասով պատկանում է «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972.2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 801-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 972․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 29-ին որոշել է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակի սպասարկման 5715․0քմ հողամասին կից գտնվող, Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել «Հաղարծին» ՓԲԸ-ին : Հողամասի օտարման արժեքը կազմել է ընդամենը 6 միլիոն 644 հազար 307 դրամ:

Դիլիջան քաղաքի Թբիլիսիյան խճուղում 972 քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 6,6 միլիոն դրամը։ «Հաղարծին» ՓԲԸ-ն Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունն է, որը վերջին տարիներին ճանապարհների շինարարություն և սպասարկում չի իրականացնում, Սևան -Դիլիջան թունելից մինչև միջպետական ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկ ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Համացանցում այդ ընկերության մասին որոնում իրականացնելիս ցույց է տրվում azdarar. am կայքում 2021թ․ հունիսի 28-ին ՊԵԿ-ի ծանուցումը <<Հաղարծին>> ՓԲԸ-ի կողմից չկատարված հարկային պարտավորությունների մասին»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան