Արտաքին 1 տարի առաջ - 21:46 27-11-2024

Թուրքիան իր S-400 համակարգը կարող է պատրաստ վիճակի բերել 12 ժամում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություններ է արել S-400 հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) վերաբերյալ՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ համակարգի ձեռքբերման գործընթացի և ներկայիս վիճակի մասին: Փոխանցում է Ermenihaber-ը։

Պարզվում է, որ Թուրքիան կարող է իր զինանոցում գտնվող S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ վիճակի բերել 12 ժամվա ընթացքում:

Նախարար Գյուլերը նշել է, որ 1991 թվականից ի վեր Թուրքիան դիմել է աշխարհի բազմաթիվ երկրների՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու խնդրանքով, սակայն տարբեր պատճառներով այդ խնդրանքները չեն բավարարվել:

«Մենք Patriot համակարգ ենք խնդրել ԱՄՆ-ից, սակայն արդյունքի չենք հասել: Մենք SAMP-T համակարգ ենք խնդրել Ֆրանսիայից և Իտալիայից, սակայն այն ևսս չի տրամադրվել մեզ»,- հիշեցրել է Գյուլերը։

Նաև շեշտել է, որ Չինաստանը նույնպես մերժել է ՀՕՊ համակարգ տրամադրելու իրենց առաջարկը: Ուստի այդ ամենից հետո Թուրքիան ստիպված է եղել Ռուսաստանի գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգ:

Նախարար Գյուլերը հայտնել է, որ ամերիկացիները չեն առարկել նշյալ ՀՕՊ համակարգի տեղակայմանը Թուրքիայի ընդունած պայմանների շրջանակներում:

Գյուլերը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ S-400 համակարգի տեղակայման վայրերը պատրաստ են, և հայտարարել, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

«Բոլոր տեղակայման վայրերը, ներառյալ ստորգետնյա պահեստները, պատրաստ են: Հրաման տրվելու դեպքում, կախված համապատասխան տարածքից, կսկսվի գործողությունը, և մոտավորապես 12 ժամվա ընթացքում ամբողջ համակարգը կտեղակայվի», - ասել է նա:

Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ