Ներքին 1 տարի առաջ - 20:23 27-11-2024

Առգրավված սիգերն ուղարկվում են հատուկ խնամքի կենտրոններ․ ով է ի վերջո ուտում դրանք

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։

Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Ս.թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմին, որտեղից ԲԸՏՄ մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ սիգի վաճառքն ու որսն արգելված է։

«Առգրավված ձկները նախ տարվում են լաբորիատորիաներ փորձաքննության նպատակով։ Պիտանելի լինելու դեպքում դրանք ուղարկվում են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Եթե ճանաչվում է ոչ պիտանելի, ըստ սահմանված կարգի՝ դրանք ոչնչացվում են»,-նշեց նա։

Հարցին, թե կոնկրետ ո՞ր լաբորատորիաներ և կենտրոններ ուղարկվում սիգերը, Աղաբաբյանը դժվարացավ պատասխանել։ Նշեց, որ ձեռքի տակ տվյալներ չունի։ Անմիջապես դրանից հետո Աղաբաբյանն ասաց՝ գրավոր հարցում ուղարկեք։

«Դրանք կարող են լինել մանկատներ, ծերանոցներ և այլ կենտրոններ։ Հստակ տվյալներ ես չունեմ։ Վերացական պատասխաններ չեմ կարող տալ։ Փորձաքննությունից հետո նոր կորոշվի ձկների ճակատագիրը։ Իմ ձեռքի տակ չկան կոնկրետ կենտրոնների անուններ»,-նշեց նա։

Oragir.News-ը հարցում է ուղարկել ԲԸՏՄ։ Պատասխանը ստանալու դեպքում այն կհարապարակենք։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում