Ներքին 1 տարի առաջ - 14:24 27-11-2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի․ Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։

Այս մասին նշված է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արտգործնախարարները կանդրադառնան Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային հարցերի։

«Ֆինլանդիան ու Հայաստանը երկկողմ լավ հարաբերություններ ունեն։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը հնարավորություն կտա քննարկելու համագործակցության սերտացումը։ Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ջանքերին և խրախուսում է երկրին՝ շարունակել ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։

Ֆինլանդիա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի, խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-Ահոյի և Եվրոպական հարցերի և սեփականության հարցերով նախարար Յոակիմ Ստրենդի հետ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա