Ներքին 1 տարի առաջ - 18:00 26-11-2024

Երևանի մետրոյի գերբեռնված վագոնում տղամարդը սեռական օրգանը ցույց է տվել 13 տարեկան աղջկան

Երևանի մետրոյի կայարաններից մեկում՝ գերբեռնված վագոնում, 40-ամյա տղամարդը իջեցրել է տաբատի շղթան և 13 տարեկան աղջկան ցույց է տվել իր սեռական օրգանը։ Այս մասին հայտնեց Oragir.News-ի աղբյուրը։

Երեխայի մայրը միջադեպի մասին բարձրաձայնել է սոցիալական ցանցի խմբերից մեկում և մանրամասն ներկայացրել կատարվածը։

«Դեռահաս աղջիկս նստել է մետրո, ու քանի որ այժմյան մետրոները նոր վագոն ավելացնելու փոխարեն նախընտրում են հրմշտելով կանգնել, իր առջև հայտնվել է մոտ 40 տարեկան ուղեղից կաղ մեկը, ով, օգտվելով իրար սեղմված լինելու հանգամանքից, որոշել է, որ կարող է իրեն թույլ տալ տաբատի շղթան իջեցնել ու անդրավարտիքից էլ իր, հավանաբար՝ ոչ տղամարդկությունն ի ցույց դնել աղջկաս։ 13 տարեկան աղջիկս չի իմացել ինչպես կողմնորոշվի, քանի որ առաջին անգամ է եղել, որ մենակ է եղել տրանսպորտում, վախեցել է՝ հրի ու պատասխան ստանա, լռել է. տեղ էլ չի եղել, որ տեղափոխվի։ Երեխան սրտխառնոցով եկել է տուն ու որձկացել։ Ինչպե՞ս գրագետ պայքարել նման պեդոֆիլիզմի դեմ»,- գրել է նա։

Քաղաքացին կատարվածի մասին իմանալուց հետո շտապել է մետրոյի տվյալ կայարան և դիմել տեղում հերթապահություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցներին, սակայն նրանք որևէ բան չեն կարողացել ձեռնարկել։

«Նրանց պատասխանն այսպիսին էր.
1. Եթե նման բան է տեղի ունեցել, երեխան պետք է տեղում գոռար կամ օգնություն կանչեր։
2. Իջներ հետևից տվյալ կայարանը և ոստիկանությանը պատմեր եղելությունը։
3. Եթե թեկուզ ուզեք հիմա նայել տեսաձայնագրությունը և մատնացույց անել, թե որ մեկն է եղել, ապա ոչինչ անել չենք կարող, քանի որ կարող է ասել, որ ես տաբատս եմ ուղղել, երեխան սխալ է հասկացել։ Կամ կարող է ասել՝ զուգարանից դուրս եմ եկել, մոռացել եմ շղթան բարձրացնեմ։

Մի խոսքով՝ անօգուտ է, ուղղակի որպես սրտահովանք՝ գտնես, ծեծես ու վերջ»։

Oragir.News-ը կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Ոստիկանության լրատվության վարչություն։ Ոստիկանությունից հայտնեցին, որ այդ հրապարակման հիման վրա փաստաթղթեր են կազմվում Քննչական կոմիտե ուղարկվելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող