Ներքին 1 տարի առաջ - 16:30 26-11-2024

Ալեն Սիմոնյանը ինձ ընկերական իմաստով ճնշել է․ Հովիկ Աղազարյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը երեկ հարթ չի անցել։

Լրագրողներն Աղազարյանից այսօր հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյանը սպառնացե՞լ է նրան։
Հովիկ Աղազարյանը արձագանքեց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին»։
«Վիրավորե՞լ է»,- հարցրեցին լրագրողները։
«Չէ, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար, վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»,- ասաց պատգամավորը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, պարզելու, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը ճնշել նրան։

«Ալեն Սիմոնյանը ինձ ընկերական իմաստով ճնշել է։ Դժվար է նկարագրել, թե ընկերական ոնց են ճնշում։ Ես իր խոսքերից շատ ազդվել եմ։ Հիմա իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները ավելի լավ են, քան մինչև երեկվա հանդիպումը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ