Միտք Արտաքին 1 տարի առաջ - 17:15 22-11-2024

Ռուսաստանն իսկապես գաղտնի մշակում էր փոքր ու միջին հեռահարության հրթիռներ

Բլոգեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվանից ալամ աշխարհը բուռն քննարկումա ռուսների հարվածը Դնեպրոպետորվսկին։ Բոց կլներ, եթե պարզվեր, որ սպիսատ արված միջմայրցամաքային Տոպոլներով են խփել։ Որովհետև թիրախը Դնեպրոպետրովսկի "Յուժմաշ" գործարանն էր, որտեղ այդ Տոպոլներն արտադրվել էին։ Բայց հետո հայտնվեցին կադրեր, որտեղ երևում էր, որ անջատվող մարտագլխիկներով հրթիռ է եղել (տոպոլները միաբլոկ էին)։

Ու բոլորը որոշեցին, որ դե ուրեմն ժամանակակից Յարս համակարգի հրթիռ էր։ Հետո Լադիմիր Լադիմիրն ասեց, որ չէ, բոլորովի նոր հրթիռ է․ միջին հեռահարության, հիպերձայնային արագությամբ ու կոչվում է Օրեշնիկ։

Իսկ այ ստեղ - հլա, հլա, հլա մի րոպե։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ը մեղադրում էր Ռուսաստանին փոքր և միջին հեռահարության հրթիռների արգելման մասին երկկողմ պայմանագիրը խախտելու և, մասնավորապես, ի թիվս այլ բաների, փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ կատարելու մեջ։ Ռուսաստանը հանդես էր գալիս պատասխան մեղադրանքներով։ Ամեն ինչ վերջացավ նրանով, որ 2019թ․ սկզբից Թրամփը, ապա նաև Ռուսաստանը հայտարարեցին այդ պայմանագրից դուրս գալու մասին։

Ու 5 տարի հետո ռուսները այդպիսի հրթիռ են փորձարկում ուկրաինացիների վրա։ Ինչի՞ է սա նշանակում։ Այն, որ ամերիկացիների մեղադրանքները ճիշտ էին․ Ռուսաստանն իսկապես գաղտնի մշակում էր փոքր ու միջին հեռահարության հրթիռ(ներ)․ հակառակ դեպքում այդ հրթիռն այսօր ուղղակի պատրաստ չէր լինի, որ մի հատ էլ փորձարկվեր։

Ու կարելի է մի վայրկյան անգամ չկասկածել, որ ճիշտ էին նաև ռուսների մեղադրանքները ու ամերիկացիները նույնպես գաղտնի մշակում էին արգելված հրթիռներ»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի