Արտաքին 5 տարի առաջ - 12:02 03-08-2021

Ռուսաստանը մշակում է մեծ հեռահարության գերձայնային X-95 հրթիռ

Ներկայումս ընթանում են նորագույն ինքնաթիռի գերձայնային հեռահար X-95 հրթիռի ստեղծման աշխատանքները։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ղեկավար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին:

Ըստ գեներալի՝ այսօր օդատիեզերական ոլորտում գերակայությունը ռազմական գործողությունների հաջող անցկացման պայման է. անհրաժեշտ են ավիացիայի արդյունավետ մեթոդներ՝ այս ոլորտում զինված պայքարի ընթացքում հակառակորդին կանխելու համար: Գերիշխանության հասնելու համար, նշում է նա, ռազմական արդյունաբերությունը մշակում և արդիականացնում է բազմատիպ սարքավորումներ և զենքեր՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը զինելու համար:

«Մշակվում և շահագործման են հանձնվում զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի այնպիսի նոր և արդիականացված մոդելներ, ինչպիսիք են Tu-160M ​​ռազմավարական հրթիռակիր-ռմբակոծիչը, օդային հիպերսոնիկ հրթիռային համակարգ «Кинжал»-ը, բարձր ճշգրտությամբ հեռահար օդային զենքեր, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,-գրել է Զարուդնիցկին «Ռազմական միտք» ամսագրի իր հոդվածում:

Գեներալը նշել է, որ ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված գերձայնային համակարգերի և զենքերի հետ մեկտեղ առանցքային դեր են խաղում արհեստական ​​ինտելեկտի ներդրման տեխնոլոգիաները. դա կբարձրացնի զենքի արդյունավետությունը մինչև 15 անգամ:

«Кинжал»-ի ստեղծմամբ Ռուսաստանը դառնում է գերձայնային զենքի ստեղծման առաջատարը: Շուտով կիրականացվի գերձայնային «Циркон»-ի առաջին փորձնական արձակումը «Северодвинск» միջուկային սուզանավից:

X-95 ինդեքսով հեռահար գերձայնային հրթիռ ստեղծելու մասին տեղեկությունները նախկինում չեն հրապարակվել:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել