Ներքին 1 տարի առաջ - 14:10 22-11-2024

ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած «Ռուսաստանի տրանսպորտ» ամենամյա միջոցառմանը, որի շրջանակներում անցկացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 8-րդ և ԱՊՀ համակարգող տրանսպորտային խորհրդակցության կոմիտեի (КТС СНГ) 44-րդ նիստերը, «ԱՊՀ+» Տրանսպորտային համագործակցություն»․ փոխկապակցվածություն, դիմակայունություն, արդյունավետություն», ինչպես նաև «Արդյունավետ տրանսպորտային համակարգ. Հիմնական տարրեր» լիագումար քննարկումները։

«ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հավանությանն արժանացան ընդհանուր տրանսպորտային շուկայի զարգացմանն ուղղված անդամ պետությունների առաջարկները, մասնավորապես՝ ԵԱՏՄ երկրներում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման ժամանակ e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման պիլոտային նախագծի մեկնարկի առնչությամբ։ Նախագիծը կնպաստի բեռնափոխադրումների թվայնացմանը։ Միության անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկեցին 2024–2025թթ․ համար նախատեսված ճանապարհային քարտեզի իրականացման կարևորությունը:

«ԱՊՀ+» Տրանսպորտային համագործակցություն»․ փոխկապակվածություն, դիմակայունություն, արդյունավետություն» լիագումար նիստին մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրներում ազգային տրանսպորտային համակարգերի ռազմավարական զարգացման տեսլականը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ա․ Սիմոնյանը իր ելույթում անդրադարձավ Հայաստանում տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին, ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

ԱՊՀ համակարգող տրանսպորտային խորհրդակցության կոմիտեի (КТС СНГ) 44-րդ նիստի ընթացքում ներկայացվեցին անցողիկ տարվա գործունեության արդյունքները, մանրամասն քննարկվեցին մարմնի թարմացված կանոնակարգը, ինչպես նաև մի շարք աշխատակիցներին շնորհվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր։

«Ռուսաստանի տրանսպորտ» ամենամյա միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալ Ա․ Սիմոնյանը մասնակցեց նաև «Արդյունավետ տրանսպորտային համակարգ. Հիմնական տարրեր» լիագումար նիստին, որին մասնակցում էր նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան