Ներքին 1 տարի առաջ - 21:57 20-11-2024

Մեկնարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

Մեկնարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի՝ Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաք, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Առաջին աշխատանքային հանդիպումը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում էր։

ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, մարզի վեց համայնքների ղեկավարները։

Միջոցառումները կազմակերպվում են Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, ռեգիոնիալ խորհրդի աջակցությամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Լիոնում գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար՝ Լիոնում՝ ՕՌԱ ռեգիոնալ խորհրդի կենտրոնատեղիում։

Այսօր և վաղը նախատեսված են պաշտոնական մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք սերտ կապերն ընդգծելուն ու ընդլայնելուն։ Դրանք ունեն չորս բաղադրիչ՝ տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին