Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:47 20-11-2024

Ազգային-ը փոխարինվում է ինքնազբաղ-ով. մշակութային օրենսդրության հիմունքների մասին

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ… բազմաթիվ հարցեր, չհիմնավորցած պատասխաններ
ԱԺ-ում, իմ և Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ կառավարության կողմից շրջանառվող «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին նախագծի հեղինակ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ,պատգամավորներ, անհատ կատարողներ։
Գործող օրենքի մշակույթի ոլորտի ամենահայեցակարգային օրենք է, որը սահմանում է պետության հանձնառությունների և մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքերը։

Ըստ էության, խառնաշփոթի և իրավական նոնսենսի է ենթարկվել գործող օրենքը, ուր մի շարք փոփոխությունների կողքին նախատեսվում է հրաժարվել ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակից,/ Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային օպերա և այլն, նաև սահմանվում է ԻՆՔՆԱԶԲԱՂ մշակույթի/արվեստի գործիչ հասկացությունը։

Ներկաների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ԻՆՔՆԱԶԲԱՂ հասկացության սահմանմանը և դրանից բխող իրավահարաբերություններին, մնացին անպատասպան, քանի որ ԿԳՄՍ փոխնահարար Դանիել Դանիելյանի հայտարարությամբ՝ կսահմանեն, հետո կհասկանան, թե ինչ չափորոշիչներով է հստակեցվելու այս սեգմենտը և ինչ պարտավորություններ է ստանձնելու պետությունը։

Անտրամաբանական, իմաստազուրկ և անընդունելի էր նաև փոխնախարար Դ․ Դանիելյանի այն հիմնավորումը, թե Ազգայինը հանվում է «Պետականություն» բառի ավելի արժևորման և նրա օգտագործումը կանոնակարգելու նպատակով։

Նախ՝ ազգայինը և պետականը սոսկ բառեր չեն, այլ՝ բովանդակություն ունեցող հասկացություններ են, և հետո՝ սա կեղծ և մտացածին հակադրություն է, որը, բնականաբար, որևէ հիմնավորում չունի։

Համաշխարհային պրակտիկան նույնպես մերկացնում է կառավարության անհեթեթ, քննադատության չդիմացող հիմնավորումները։ /Բրիտանական ազգային գրադարանը Լոնդոնում, Ֆրանսիայի Ազգային գրադարանը Փարիզում, Ջեֆերսոնի ազգային գրադարանը Վաշինգտոնում, Բաստիլ ազգային օպերան կամ Իռլանդիայի ազգային պատկերասրահը, Իտալիայի, Լեհաստանի կան Պորտուգալիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլն։

Սրանք ազգային կարգավիճակ ունեն տվյալ ժողովրդի, նաև համամարդկային մշակույթի մեջ ունեցած բացառիկ դերակատարության համար։

Վերջիններս, ինչպես և մեր Օպերան, Պատկերասրահը կամ Ազգային գրադարանը մեր ինքնության և ժառանգության մասն են։

Եվ ինչ ցավալի է, որ այս պարզ ճշմարտությունները բարձրաձայնելու կամ ՔՊ—ական իշխանությունից պաշտպանելու կարիք ունեն։

Սա է իրականությունը և սա Դանիել Դանիելյանի տիրույթում չէ․ քպ-ական իշխանության քաղաքական արժեքաբանության տիրույթում է, իշխանություն, որը խորշում է ազգային ամեն բանից․ սա զիջելու և ազգային ինքնությունը մերժելու, ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական, ապազգային քայլն է։
Իսկ նախարարությունը պատասխաններ չուներ․․․»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան