Ներքին 1 տարի առաջ - 17:26 29-09-2025

Աղբատարների կարիք կար, բայց բացատրություն չկա՝ ինչո՞ւ են KamAZ-ները փոխարինվում HOWO-ներով

Երևանի քաղաքապետարանը 15 նոր՝ «Հովո» մակնիշի աղբատար մեքենաներ է գնել, որոնք արդեն Երևանում են, և տեխզննում անցնելուց ու ԱՊՊԱ պայմանագիր ունենալուց հետո՝ 10 օր անց կանցնեն աշխատանքի: Ավինյանն այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ անգամ կատակեց՝ նշելով, որ Հովհաննեսներին դուր չի եկել, որ աղբատարներն էլ են «Հովո» կոչվում։

Երևանի ավագանու ընդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Oragir.News-ին հայտնեց, որ թեև այդ աղբատարների կարիքը կար, սակայն զարմանալի է, թե ինչու են քիչ թվաքանակով գնել, կամ՝ ինչո՞ւ հենց «Հովո» մակնիշի։

Ավագանու անդամի խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ այսօր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պարկն ամբողջությամբ զինված է «Կամազ» աղբատար մեքենաներով, որոնք 5-6 տարի է արդյունավետ աղբահանություն են կատարում, ու ոչ մի անգամ խնդիր չի առաջացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում