Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը, իր կարծիքով, խախտելու համար: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները: Փոխանցում է
Tert.am-ը։
Ճեպազրույցի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում ԿԸՀ-ի վերջնական արդյունքները և իշխող «Վրացական երազանքին» կոչ է արել մտածել նոր ընտրություններ նշանակելու մասին: