Արտաքին 3 տարի առաջ - 16:53 14-01-2023

Լեհաստանի Սեյմը Վրաստանի իշխանություններին կոչ է արել Սաակաշվիլիին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն տալ

Լեհաստանի Սեյմը բանաձև է ընդունել, որում Վրաստանի իշխանություններին կոչ է արել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրամադրել անհրաժեշտ մասնագիտացված բուժում, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս մասին տեղեկացնում է վրացական
Новости-Грузия լրատվական գործակալությունը։

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դրամատիկ վիճակի մասին տագնապալի տեղեկատվության, այդ թվում՝ նրա առողջական արագ վատթարացման վերաբերյալ բժշկական ախտորոշումների կապակցությամբ, Լեհաստանի Հանրապետության Սեյմը կոչ է անում Վրաստանի իշխանություններին պաշտպանել հումանիզմի համընդհանուր սկզբունքները»,- ասվում է բանաձևում։

Լեհաստանի օրենսդիր մարմինը շեշտել է, որ միջազգային հանրությանը համերաշխության և համառ գործողությունների կոչեր է անում՝ Սահակաշվիլիի կյանքն ու առողջությունը փրկելու համար։ Բանաձևում նշվել է, որ Սաակաշվիլին զգալի ներդրում է ունեցել վրացիների եվրոպամետ տրամադրությունների ձևավորման գործում, ինչի արդյունքում Վրաստանի կառավարությունը 2022 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։

Բանաձևը մատնանշում է նաև Սաակաշվիլիի այն հայտարարությունները, որ բուժումից և վերականգնումից հետո նա պատրաստ է վերադառնալ Վրաստան՝ դատական ​​գործերի հետագա քննարկման համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի