Արտաքին 4 տարի առաջ - 10:54 29-12-2021

Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել հարգալից վերաբերվել Սաակաշվիլիին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել հարգել կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները և թույլ տալ նրան բուժման և վերականգնողական կուրս անցնել, հաղորդում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Միխեիլ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից բանտ տեղափոխելու երեկվա փորձերը տեղի են ունեցել ոչ պատշաճ կերպով։ Փաստաբաններին տեղյակ չեն պահել Վրաստանի քրեակատարողական ծառայության համապատասխան որոշման մասին։ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը դա թույլ չի տալիս, նա դեռևս վերականգնման կարիք ունի։ Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում Ուկրաինայի քաղաքացուն հարգանքով վերաբերվել և թույլ չտալ գործողություններ, որոնք վտանգ են ներկայացնում նրա կյանքին և առողջությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը վաղը կայցելի կալանավորված Սաակաշվիլիին: Ներկայում ուկրաինացի դիվանագետները սերտ կապ են պահպանում նախկին նախագահի փաստաբանների և բժիշկների հետ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիին թույլ կտան վերականգնողական կուրս անցնել Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին

Ձեզ գուցե հետաքրքրի