Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:11 16-11-2024

Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արարատը ավելին է քան ուղղակի լեռ։ Ավելին է քան պատմական հայրենիքի ամենաբարձր գագաթ կամ պատմական հիշողության տեսանկյունից սրբազան լեռ հայերի համար։

Արարատը համազգային խորհրդանիշ է։ Ինքնության սակրալ հիմք։ Սիմվոլիզմ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ ենք կորցրել և թե ինչպես պահպանել մեր տեսակն ու ինքնատիպությունը այս գոյաբանական տեսանկյունից բարդ միջավայրում ու ագրեսիվ ասիմիլացնող աշխարհում։ Արարատը նաև ազգի երկու մասի բաժանվածության խորհրդանիշն է կոտրված բաժակի չսոսնձվող երկու մասերի` արևմտյան Հայաստանի, աշխարհասփյուռ հայության և արևելահայաստանի (այժմյան Արցախից զրկված Լենինյան Հայաստանի) խորհրդանիշ է։

Յուրաքանչյուր ազգ, հատկապես փոքր ազգ, իր ինքնատիպությունն ու ինքնապահպանման մոտիվացիան գտնում է սակրալ սիմվոլիզմի մեջ։ Մեզ համար այդպիսին է Արարատը։

Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից։ Զրկիր, ու իրենք լուռ կմեռնեն, կամ հեռանալով ու ասիմիլացվելով, կամ ինքնության ֆունդամենտալ կերպարանափոխմամբ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել