Ներքին 3 տարի առաջ - 18:05 30-01-2023

Ինչպես կվարվեր Իսրայելը, եթե որևէ իսրայելցու կամ իսրայելական ինքնության նկատմամբ լիներ նույն ոտնձգությունը, ինչ եղել է Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ

ՀՀ ԱԳՆ այսօր խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ, որոնք կիրառվել են այդ թվում՝ Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների նկատմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը տեղեկացրել էր, որ Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Մինչ այդ էլ հրեա ծայրահեղականները Երուսաղեմում հարձակվել էին հայկական ռեստորանի վրա:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարար է ԱԳՆ-ի կողմից խորը մտահոգություն հայտնելը, և արդյոք դա կարող է կանխել հետագա նմանատիպ գործողություններն՝ ասաց, որ դժվար է խոսել այն մասին, թե ինչ կարելի էր անել կամ ինչ պետք էր անել, քանի որ այս իրավիճակում գրեթե որևէ բան անել չի կարելի՝ բացառությամբ հայկական գործոնի ինքնակազմապերպումը։

«Այս պահին պետության համար ոչ միայն պետական անվտանգությունը, այլև անգամ հավաքական հայի կերպարի անվտանգությունը կամ ազգային անվտանգությունը՝ որպես գործոն, այլևս չկա։ Իշխանության օրակարգում անգամ չկա «ազգային» կամ «ազգ» եզրույթը։ Սրանք էմոցիոնալ խոսքեր չեն, դա իրականում չկա»։

Նա հիշեցրեց իսրայելցիների օրինակը, երբ 1980 թ-ի օլիմպիադայի ժամանակ պաղեստինցիները Գերմանիայում առևանգեցին իսրայելցի աթլետներին։ «Դրանից հետո եղավ տապալված օպերացիա գերմանացիների կողմից, որոնք ուզում էին ազատել իսրայելցի պատանդներին, սակայն այդ ընթացքում նրանցից մի քանիսը զոհվեցին։

Դրանից հետո ամբողջ աշխարհը դատապարտեց այդ տեռորիզմը, սակայն Իսրայելը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում աշխարհի կոչերը և մնացածը։ Նրանք ասացին, որ յուրքանչյուրը պետք է ամբողջ աշխարհում իմանա, որ իսրայելցին բացարձակ արժեք է և իսրայելցու արյունը երբեք չի չորանում։ Դրանից հետո մարզիկներին առևանգողները, բոլորը, մինչև վերջին մարդը դաժանաբար սպանվեցին կամ պայթեցվեցին, ավելին՝ Իսրայելը հայտարարեց, որ իրենք են հեղինակն այս սպանությունների, որովհետև բոլորը պետք է իմանան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը իսրայելցու արյուն է թափում կամ ինքնությանն է կպնում, իսկ մեր օրակարգում չկա նման բան։ Մեր իշխանության գլխավոր օրակարգը պետությունը՝ որպես խոշոր առևտրային կազմակերպության տեսլականն է, որտեղ որպես էդպիսին՝ չկա ազգություն, չկա պետություն։

Դա գավառականություն է, ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսական առևտուրը։ Եթե պետությունն ունի այս օրակարգը, ոչինչ չի մնում, քան տեղում հայերի ինքնակազմակերպումը։ Հետևաբար, հիմա էլ ասենք պաթոսային կհնչի։ Այսինքն՝ մտահոգությունն այն առավելագույնն է, որ ՀՀ ԱԳՆ-ն կարող էր հայտնել։ Ավելին, եթե անգամ դատապարտեր էլ, դրանից որևէ հարց չի լուծվելու»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Ձեզ գուցե հետաքրքրի