Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 14:28 14-05-2026

Մարդիկ ուզում են, որ իրենց լսեն, ուզում են խոսել իրենց դարդ ու ցավի մասին․ Գագիկ Ծառուկյան

Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Չնայած հորդառատ անձրևներին՝ մարդիկ չեն ցանկանում ընդհատել հանդիպումները։ Անկեղծ շփվում են, բարձրաձայնում իրենց համայնքներում չլուծված հարցերը, խոսում առհասարակ կառավարման համակարգում առկա խնդիրների մասին։

Մարդիկ ուզում են, որ իրենց լսեն։ Ուզում են խոսել իրենց դարդ ու ցավի մասին, տեսնել իրենց խնդիրների իրական լուծումները։ Մարդիկ հոգնել են վիրավորանքներից, պիտակավորումներից ու բաժանարար գծերից։

Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան։

Այնպես որ, պատրաստվե՛նք լավ փոփոխությունների։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի