Արտաքին 1 տարի առաջ - 20:16 16-11-2024

Ինչ են քննարկել Պուտինը և Շոլցը․ Մոսկվան մանրամասներ է հայտնում հեռախոսազրույցից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցը շարունակվել է շուրջ մեկ ժամ։

Այս մասին այսօր՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում «մտքերի անկեղծ փոխանակում է տեղի ունեցել»։

Գերմանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ կանցլեր Շոլցը զրույցի ընթացքում դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։

Նա նաև զգուշացրել է Պուտինին, որ Գերմանիան շարունակելու է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Կիևին և «Մոսկվայում չպետք է կարծեն, թե ժամանակն իրենց օգտին է աշխատում»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին