Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:26 15-11-2024

Հիմա ե՞ս եմ «Հոկտեմբերի 27»-ի շահառու, թե Անդրանիկ Քոչարյանը. Քրիստինե Վարդանյան

«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել է, իսկ մնացածը կեղծիք է»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների պահանջին՝ ժողովրդին ՀՅԴ-ականները բացատրեն, թե այդ ինչ «շրջաբերական004» է, որով, ըստ ՔՊ-ականների, իբրև դաշնակցականները կողմ են Հայաստանի անկախության աստիճանի նվազմանը։

«Հերքում եմ, Դաշնակցությունն իր ժողովներում չի քննարկում Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն այլ պետությանը զիջելու հարց։ Ոչ, Դաշնակցությունը չի կարծում, որ մենք սահմաններ պետք է չունենանք։ Ոչ, Դաշնակցությունը չի կարծում, որ մենք, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է երբեք չկարգավորենք։ Հերքում եմ։ Էլ ո՞նց հերքեմ։

Ուզում եք այս ժողովրդին ապացուցել, որ Դաշնակցության դեմ փաստ ունե՞ք, հակապետական գործունեություն է ծավալում ու այստեղ թողում եք, որ գանք, ելույթներ ունենանք, ազատ շրջենք ու ոչ մի գործ չե՞ք ձեռնարկում։ Լավ, այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով նախօրեին հնչեցված ՔՊ-ականներից մեկի ելույթին «հոկտեմբերի 27»-ի շահառուների մասին, նա ասաց. «Հոկտեմբերի 27-ին համազգային ողբերգությանը, այո, պետության գլխատմանը, խառն իրավիճակում, երբ դեռ այստեղ պատանդներ կային, մի խումբ մարդիկ այդ ժամանակվա երկրի ղեկավարին ներկայացնում են ցանկ՝ ասելով, որ «այս մարդկանց պետք է պաշտոն տաք, այլապես երկրում խառնաշփոթ կառաջանա»։ Ցանկի 5 անդամից 2-ին պաշտոն եք տվել, մեկն էլ Անդրանիկ Քոչարյանը՝ դեմս նստած։

Հիմա ե՞ս եմ «հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե՞ Անդրանիկ Քոչարյանը։ Տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։

Հարցականի տակ են դնում Դաշնակցության մասնակցությունը պատերազմին։ Դուք օգտվում եք մեր ամոթ ունենալու զգացումից։

Ամաչում ենք գանք, կանգնենք ու ասենք՝ այսքան զոհ ենք ունեցել։ Ես գիտեմ՝ դաշնակացականներն ուր են եղել պատերազմիներին, այ ձեր՝ ուր լինելն է հարցական»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից