Ներքին 1 տարի առաջ - 11:33 15-11-2024

ՄԻՊ գրասենյակը նոր հասցե ունի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 5-ի նիստում որոշեց Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար (օրինակ՝ 24 մ2 տարածք ունեցող աշխատասենյակում աշխատում է 5 մարդ):

Պաշտպանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թիվը 98 է։ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքում ներկայում փաստացի կա 70 աշխատող, իսկ 18 հաստիք դեռևս թափուր է, և առկա է համալրման անհրաժեշտություն։ Մինչդեռ, Աշխատակազմի վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու տեսանկյունից։

Առաջարկվել է քննարկել քաղաք Երևանի Մոսկովյան 5 հասցեում (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ) գտնվող քառահարկ վարչական շենքը, իսկ այդ շենքը ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացնելու դեպքում ՄԻՊ-ի կողմից այժմ զբաղեցվող (քաղաք Երևան, Պուշկինի 56ա հասցեում գտնվող) վարչական շենքը ընդգրկել պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում և կարող է օգտագործվել այլ պետական մարմնի կարիքների համար։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան