Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:35 25-04-2022

Ալեն Սիմոնյանի առանձնատան վրա կեղծ հասցե է փակցված՝ Եռագույն 1

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատան վրա, որտեղ որոշ ժամանակ բնակվում էր նաև ԱԺ նախագահը, փակցված է կեղծ հասցե։ Տան վրա նշված հասցեն է «Եռագույն փ. 1», սակայն այդպիսի հասցե Ջրվեժում գոյություն չունի. գրում է civilnet.am-ը։

2017-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը Ավան վարչական շրջանում նկատել էր, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն «գոլդ է»՝ 77/7։ Մարգարյանի առանձնատան կողքի տները զույգ թվերով էին. Բաբաջանյան փ. 20տ-ի կողքին քաղաքապետի առանձնատունն էր՝ Բաբաջանյան 77/7 հասցեով։

Մարգարյանին չէր մոռացել նաև այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը»:

«Պարզվում է, սակայն լինում են նաև «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ»,- գրել էր «Հայկական ժամանակը»։

Այս միտումը, փաստորեն, ոչ միայն չի վերացել նախկինների բարքերն ու վարքերը մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այլ ստացել է խորհրդանշական տեսք։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանողը առանձնատունը ոչ ավել, ոչ պակաս «Եռագույն փ. 1» է նշված։

Ավելի վաղ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել էր այդ առանձնատան կադաստրային գործը։ Ըստ այդմ՝ Սիմոնյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը, առանձնատան հիմնական գնորդն է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, առքուվաճառքի և հիփոթեքի պայմանագրում նշված է որպես համավարկառու։

Այդ տան կադաստրային հասցեն է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Այգեգործական զանգված 2-րդ թաղամաս թիվ 1 այգետնակ։ Առանձնատունն ունի 467,7 քմ մակերես, իսկ հողամասի մակերեսը կազմում է 1 030 քմ։ Երբ Ալեն Սիմոնյանի ու նրա ընտանիքի գույքային գործարքները հայտնվեցին հանրային ուշադրության կենտրոնում, այդ ժամանակ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Սիմոնյանն անգամ այս տան ֆոնին հարցազրույց էր տալիս։

Կադաստրի կոմիտեի բազայում «Եռագույն» հասցե գոյություն չունի։ ՍիվիլՆեթը դիմեց Ջրվեժի համայնքապետարան՝ խնդրելով պարզաբանել հարցը։

«Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Ջրվեժ բնակավայրում «Եռագույն» անունը կրող փողոց չկա, ինչով էլ պայմանավորված Ձեր կողմից նշված այգետնակը նշված փողոցում չի կարող գտնվել»,- պատասխանեցին համայնքապետարանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան