Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:40 15-11-2024

Պահանջում ենք նախկին տնօրենին․ դասադուլ և գործադուլ՝ Բյուրականի դպրոցում

Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատանքները խաթարված են, ուսուցիչները մայիս ամսին իրականացրած դասադուլները վերսկսել են։

«Մենք պահանջում ենք, որպեսզի մեր տնօրենը՝ Լուսինե Մկրտչյանը, որին ապօրինի ազատել են աշխատանքից, վերադառնա և շարունակի աշխատել որպես տնօրեն։ 541 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից։ Մենք գործադուլը շարունակելու ենք, պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր լիազոր մարմինը չկարգավորի այս հարցը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշխատակիցներից մեկը, ապա հավելեց, որ այսօր գործադուլը վերսկսելու 5-րդ օրն է։




Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին աշխատանքից ազատելու պատճառով դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել։ Պահանջին միացել են նաև ծնողներն ու համագյուղացիները։