Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:01 14-11-2024

Գրետա Թունբերգը չպե՞տք է իմանա, որ Արցախն ու գերիներին Փաշինյանն է հանձնել

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գրետա Թունբերգը չպե՞տք է իմանա, որ Արցախն ու գերիներին Փաշինյանն է հանձնել

Ամերիկյան համալսարանում Գրետա Թունբերգի հետ համաժողովի ժամանակ մի պարոնի նկատառմանը, որ չի խոսվում այն մասին, որ COP29-ը Հայաստանում պետք է անցկացվեր, բայց Հայաստանն իր թեկնածությունը հանեց ու հետո էլ քվեարկեց Ադրբեջանի օգտին,
Վարողը քաղաքավարի փորձեց ընդհատել՝ լռեցնել պարոնին, ապա ասաց, որ իրենք ուզում են, որ երիտասարդները հարց տան:

Իսկ պանելը վարողն ասաց՝ Հայաստանը հանեց իր թեկնածությունը, քանի որ Ադրբեջանը իբր սպառնացել է գերիներով:

Փաստորեն, կարող եք ենթադրել, որ միջազգային ճանաչում ունեցող ակտիվիստից փորձում են թաքցնել Հայաստանի էսպես կոչված իշխանության հանցանքները Արցախի հանձնման, գերիներին չվերադարձնելու, գերիների մասին բամբասանքներ տարածելու, Հայաստանում Արցախի հետ կապված ամեն ինչը վերացնելու, էս վեց տարիներին Հայաստանում հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության իրականությունը:
Համաժողովին զուգահեռ Փաշինյանն ԱԺ-ից ասաց, որ անկախության հռչակագիրը խոչընդոտ է Հայաստանի գոյությանը: Դա այն անկախության հռչակագիրն է, որը հովանավորում է Արցախը և որի շնորհիվ գերիներ չկային:

Նիկոլ Փաշինյանն էն նույն էակն ա, որը 2021թ ընտրություններին ասեց՝ գերիները մի էրկու ամիս էլ կդիմանան և ստեր է տարածում պատանդառված Ռուբեն Վարդանյանի մասին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին