Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:10 14-11-2024

Նարկոմանի փայլուն անցյալ ունեցողին գցել են անչափահասների մեջ, ասում են՝ գումար բաժանի․ Վարդան Ղուկասյան

«Մենք իրար հետ շփում չունենք, այդ բլորգերն այստեղ ուղղակի գործիք է։ Խնդիրն այն է, թե ովքե՞ր են կանգնած այս բլորգերի հետևում, և ովքե՞ր են ֆինանսավորում նրան, ո՞րն է դրա նպատակը, և այն քարոզը, որն իրականացնում է տիկ-տոկով, ընկնելով քաղաքից քաղաք, գումարներ բաժանելով անչափահասների շրջանում, դրանով իսկ՝ պղծելով երիտասարդությանը, մանավանդ՝ անչափահասներին, դրանով ասելով, թե իբր՝ տեսեք-տեսեք՝ կարելի է չսովորել, մշակույթով և սպորտով չզբաղվել, այլ տիկ-տոկով 10 լիտրանոց բանկեքով փողեր ունենալ։ Իհարկե՝ մենք հասկանում ենք, որ դա աբսուրդ է։ Եթե ուրիշ երկրում ապրեր, միգուցե բանկեքով փողեր ունենար, բայց Հայաստանի պայմաններում բանկա բութուլկով փողեր ունենալը աբսուրդի ժանրից է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով օրեր առաջ իր և «թու-թու-թու՝ լավա» անվամբ ներկայացող բլոգերի խոսակցությանը։

Նշենք, որ Ղուկասյանին վրդովվեցրել է բլորգերի Աստվածաշնչյան քարոզները, որոնք ըստ իրեն՝ չեն համապատասխանում «թու-թու-թու՝ լավայի» արտաքինի հետ․

«Քարոզողի արտաքին տվյալները, որ նայում եք, սաղ նակոլկեքի մեջ՝ դոլարի նշան, մասոնական, սատանեկան, քիթ ու մռութին շարած մարդը քարոզ է անում։ Եղբայր, եթե դու հավատքի ես եկել, շտկվել ես, մի հատ այդ վիճակդ մաքրի․․․ Եթե այդքան Հիսուս եք սիրում, գնա մաքրվի։

Գիտեք ինչ, եթե մարդն ունի փայլուն նարկոմանի անցյալ, ապրելով ԱՄՆ-ում, զբաղվելով վատ-վատ բաներով, 10 անգամ ամուսնանալ, բաժանվելով, պերեդոզի տակ եթեր մտնելով ու մեքսիկ ներկայանալով, նման անձնավորությանը գցել անչափահասների մեջ ու ասել՝ գումար բաժանի, թող տեսնեն՝ տիկ-տոկն ինչ լավ բան է, և քարոզ արա, ընտրված է շատ վատ կադր»։

Բլոգերին՝ ում մայրաքաղաքի փողոցներում կարելի է տեսնել տասնյակ անվտանգության աշխատակիցների հետ, ըստ Ղուկասյանի՝ հովանավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետն ու իր ընտանիքը և ՔՊ-ի թիմը․

«Այս սեկտան պատուհաս է մեր պետության գլխին։ Գումար բաժանելով, գրավելով անչափահասների սիմպատիան, իրականացնում է իշխանության քարոզը»։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել